ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Սա մեր ամոթն է, մեր կարմրելու պատրվակը, մեր խայտառակությունը

Սա մեր ամոթն է, մեր կարմրելու պատրվակը, մեր խայտառակությունը
29.03.2026 | 13:07

Եթե Հայաստանում, ենթադրենք, երկու միլիոն ընտրող կա, իսկ Հայաստանից դուրս՝ ևս երկու միլիոն, ապա այս չորս միլիոնի մեջ միայն մի մարդ կա, ով, չնայած ընտրվելու իր իրավունքին, չպիտի ընտրվեր ՀՀ վարչապետ: Եվ այդ միակ ու բացառիկ դեպքը Նիկոլ Փաշինյանն է։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ով էլ որ ընտրվեր, ավելի լավը կլիներ, քան՝ սա։

Միայն սա կարող էր մեր Երկրի հակառակ կողմը ոչ միայն ցույց տալ, այլև դարձնել ամենօրյա իրական ընթացք, իսկ մեր աստառով ի երես շուռ տված կյանքը՝ մի մեծ ողբերգություն։ Միայն սա կարող էր մեր սուրբ հողը տալ ու այդ հանձնումն անվանել հաղթանակ ու խաղաղություն։

Այս մարդու դեպքում մեր ազգին հատուկ բոլոր առաքինությունները արձակուրդ են գնացել, և միայն «հակառակ կողմի» հատկանիշներն են սրան «զարդարում»:

Նիկոլ Փաշինյանը մեր ամոթն է, մեր կարմրելու պատրվակը, մեր խայտառակությունը, որովհետև սրան մենք ենք դաստիարակել՝ մեր «անկախության» երեսուն տարիներին, ու բերել մեր գլխին պատուհաս։

Ես վաղուց երիտասարդ չեմ, տեսել եմ Կարեն Դեմիրճյանին, Սուրեն Հարությունյանին։ Վլադիմիր Մովսիսյանի հետ պատիվ եմ ունեցել անձամբ շփվելու։ Տեսել եմ Լևոնին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։ Ապա` տեսնում եմ սրան։ Սա «առանձին» տեսակ է, «միակն» է տեսակի մեջ։

Ում ուզում եք ընտրեք, սակայն սրան՝ ո՛չ։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 2842

Մեկնաբանություններ